Երևանի կենտրոնում է պայթելու միջանցքի թեման, ՀՀ-ի տակ մեծ ական է, Փաշինյանը երկիրը թիրախ սարքեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Ուժային կառույցները Փաշինյանի ձեռքին մահակ են դարձել, նա Հայաստանը տանում է բռնապետական ռեժիմի ճանապարհով, նա իր վարքագծով գնդակահարեց հեղափոխությունը։ Ցնցուղի ու կախիչի համար բարկանալով, կեղծ ակտիվիզմով, քաղաքական, վարչարարական  լաչառությամբ փաստեց, որ վեց տարում արդյունավետ կառավարման համակարգ չի կարողացել ստեղծել և հիմա ստիպված է կատարել տեսուչի կամ մարզպետարանի առաջին կարգի մասնագետի ֆունկցիա, քանի որ իր կադրային քաղաքականությունը խայտառակ վիճակում է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Անդրադառնալով օրերս Ադրբեջանի նախագահի «Սյունիքի միջանցքի» մասին պահանջներին քաղաքագետը նկատեց, որ Սյունիքը Փաշինյանի սխալ քաղաքականության պատճառով դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության թիրախ․

«Փաշինյանի թեթև ձեռքով Արաքսի հովտով անցնող Հայաստանի 42 կմ տարածքը դարձել է ՀՀ-ի սիրիականացման բանալին, այդ պատմությունը Երևանի կենտրոնում է պայթելու, մեծ ական է ՀՀ պետականության հիմքում դրված։ Եթե Փաշինյանը մնա, Հայաստանին «նոր Ալեքսանդրապոլ երկուս» է սպառնում, եթե ուզում ենք կանխել՝ պարտավոր ենք նրան իշխանությունից հեռացնել, նույնիսկ նրան երաշխիքներ տալու գնով։ Այդ ճանապարհի վրա օտար վերահսկողություն լինելու է, բայց կարող է լինել այնպիսի կարգավորումներով, որ նվազ զիջումներ լինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ