Գազայում զոհերի թիվը հասել է 23,8 հազարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

0113247a332a79107240fd8c876311a2591bfb

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 23,8 հազարը: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:

«Հոկտեմբերի 7- ից Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 23 843-ի, 60 317 մարդ վիրավորվել է», - ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

--00—ՅՄ