Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 17․700-ի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Capture

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 17․700-ի, վիրավորների թիվը՝ 48․780-ի, հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կուդրան։

«Այս տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 17․700-ի, վիրավորներինը՝ 48․780-ի», - ասել է ալ-Կուդրան վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

--00—ՅՄ