Լևոն Բալյանը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

լև

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանին։ Այս մասին ասվում է  նախարարության հաղորդագրության մեջ։

Լևոն Բալյանը շնորհավորել է տեղակալ Գրիգորյանին նշանակման կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն և բեղմնավոր աշխատանք՝ հույս հայտնելով, որ առաջին տեղակալն իր աշխատանքային փորձն առավելագույնս կներդնի՝ ի նպաստ Քրեակատարողական ծառայությանը։

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, իր հերթին շնորհավորելով Սահակ Գրիգորյանին, նշել է, որ վերջինս օժտված է բարձր մարդկային և կամային հատկանիշներով, պրոֆեսիոնալ մասնագետ է և վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքով գրանցելու են բարձր ցուցանիշներ։

Սահակ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ ուրախ է ներգրավվելու Ծառայության աշխատանքներին և լիահույս է, որ արդյունավետ կիրականացվեն բոլոր ընթացիկ և հետագա ծրագրերը։ Ավարտին անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր համակարգին, քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր։

 --00--ԼՀ