Ուկրաինան ու ՌԴ-ն հաղորդել են փոխադարձ հրետակոծությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

ուկ.

Հունվարի լույս 8-ի գիշերն Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ։

Ուկրաինայի  զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 50 հրթիռ, որոնց մի մասը Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը խոցել են։

Զալուժնին հայտնել է, որ խոցվել է ՌԴ զինված ուժերի 18 հրթիռ և 8 ԱԹՍ։

Ուկրաինական կողմը նաև հայտնել է 3 զոհի և ավելի քան 30 վիրավորի մասին։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռազմաճակատի տարբեր ուղղություններով ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին։

--00—ԼՀ