Ճապոնիայում 5,5 մագնիտուդով նոր երկրաշարժ է եղել, Նոտոյի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 64-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

1127256

Նոտոյի թերակղզում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 64-ի, իսկ հունվարի 3-ի առավոտյան ժամը 10։54-ին ևս մեկ՝ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Japan News պարբերականը հաղորդում է, որ 5,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իսիկավայի պրեֆեկտուրայում։ Ըստ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության՝ ցունամիի վտանգ չկա։

Իր հերթին Kyodo գործակալությունը հաղորդում է, որ հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանց մեծապես խոչընդոտում են ճանապարհներին ընկած որմաքարերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ