Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

լեռ.

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00--ԼՀ