Ի՞նչ անեն բռնահանվածները, եթե 40+10 հզ․ ծրագրի դիմումը լրացնելիս չեն մուտքագրել անչափահասի տվյալները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

գգ

ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայրենակիցներին, ովքեր ժամանակավոր կացարաններում բնակության և կոմունալ ծախսերի վճարման համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ներկայացրել են դիմում, սակայն չեն մուտքագրել անչափահասի վերաբերյալ տվյալներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ-ից։

Ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), ով համակարգում արդեն ունի դիմում։

Անչափահասի բաց թողնված տվյալները լրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

·     մուտք գործել https://rent.socservice.am  հղմամբ և լրացնել անձնական տվյալներ (անձը հաստատող փաստաթղթի համար, անուն, ազգանուն)՝ տալով «Սեղմել կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման    համար» հրահանգը,

·         համակարգը կցուցադրի հաղորդագրություն՝ «Նշված տվյալներով դիմում առկա է համակարգում։ Ցանկանու՞մ եք ավելացնել ընտանիքի անչափահաս անդամ» Այո/Ոչ հրահանգներով,

·         «Այո» հրահանգը սեղմելու դեպքում բացվում է ընտանիքի անդամի տվյալների լրացման միջերեսը (ինտերֆեյս), որտեղ հնարավոր է լրացնել միայն անչափահաս անդամի տվյալները,

·         տվյալների լրացման կարգը նույնն է՝ ներառյալ փաստաթղթի կցման պահանջը,

·         դիմումը ներկայացնելուց հետո համակարգում ավելանում է միայն անչափահասի տվյալներով ենթահայտը:

--00—ՍՊ