Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

timthumb

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։

Մասիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սիսիանի՝ Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Արթիկ-Ալագյազ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

--00—ՅՄ