Սարավան-«Զանգեր» հատվածում մառախուղ է․ ՀՀ 4 մարզում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

249687

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի, Արարատի, Շիրակի, Տավուշի մարզերում և Սևան քաղաքում տեղում է ձյուն։

Գորիս, Աշտարակ քաղաքներում, Ապարանի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։

--00—ՅՄ