Լարսը բաց է, մեքենաները ազատ գնում են, անլուծելի խնդիր չունենք ՌԴ-ի և ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Կարծում եմ, ԵԱՏՄ նիստին կմասնակցենք,պաշտոնական աղբյուրը կտեղեկացնի այդ մասին, ԵԱՏՄ անդամ լինելը Հայաստանին հետաքրքիր է, անդամ լինելու ընթացքում ՀՀ-ն անցած տարի 12,7 տոկոս տնտեսական աճ է գրանցել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Այս տարի ևս մեծ տնտեսական աճ ենք ունենալու, ԵԱՏՄ անդամ լինելը ՀՀ-ի համար շատ կարևոր է, այս փոխըմբռնումը կա մեր մյուս գործընկերների մոտ։ ՀՀ-ն լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ, անլուծելի խնդիր չկա»,-ավելացրեց պատգամավորը։

Անդրադառնալով Լարսում մեքենաների խցանումների, ստուգումների պատճառով 70 մեքենա հետ ուղարկելու վերաբերյալ հարցերին՝ Հակոբյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով, խնդիրը հանգուցալուծվել է․ «Լարսը հիմա բաց է, մեքենաները ազատ գնում են, հետագայում խնդիր կլինի, թե ոչ, չեմ կարող ասել։ ԵԱՏՄ անդամ հանդիսանալով՝ պարտավոր ենք պահել բոլոր պահանջները, մեր գործընկերներն էլ պարտավոր են խոչընդոտ չստեղծել արտահանումներ համար»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ