ԿԽՄԿ-ի այցերը շարունակվում են․ անհատական հանդիպումներ են եղել Արցախի նախկին ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Screenshot_8

Նոյեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի նախկին ղեկավարներին: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է ԿԽՄԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Նշվում է, որ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել ձերբակալված անձանց հետ, ինչպես նաև պայմաններ են ստեղծվել, որպեսզի վերջիններս կապ հաստատեն իրենց ընտանիքների հետ։

«Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցելությունների ընթացքում գնահատում է ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև վերջիններիս ընտանիքների հետ շփումները վերականգնելու կամ շարունակելու համար ստեղծված պայմանները։ ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն ձերբակալված կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ