Երուսաղեմի հայերից պահանջում են ազատել «Կովերի պարտեզի» վիճելի տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Screenshot_10

Երուսաղեմի հայերից տեղի ոստիկանությունը պահանջել է ազատել «Կովերի պարտեզի» տարածքը՝ մեղադրելով նրանց գույքի յուրացման մեջ։ Այս մասին թվիթերում գրել է Դանիել Սեյդմանը՝ նշելով, որ հայ համայնքն ընդդիմանում է։

«Ոստիկանությունը կատարում է հայկական թաղամասի վերաբնակիչների հրամանները. պահանջում է, որ բնակիչները ազատեն տարածքը, իսկ պաշարողները՝ տիրանան»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից հայերի մի մեծ խումբ, պատրիարքարանի հետ համագործակցելով, հերթապահություն է իրականացնում «Կովերի պարտեզի» տարածքում և ի նշան բողոքի՝ մեքենաներով և պարիսպներով փակել են պատի մուտքը՝ կանխելու տարածքում հետագա անօրինական շինարարությունը:

--00—ՅՄ