Արմավիրի գաղութից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

հիվ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 29-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ հոկտեմբերի 23-ից ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից իրենց մոտ տեղափոխված քաղաքացին մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 57-ամյա Արմեն Հ.-ն է:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

--00—ԼՀ