Եթե Ադրբեջանը չդադարի իր ագրեսիվ քաղաքականությունը, կձեռնարկվեն պատժամիջոցներ Բաքվի ռեժիմի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,24News

հ

Իմ այս անգամվա հայաստանյան այցը մեկնարկում է երևանյան հանդիպումներից: Ես վաղը իմ պատվիրակության հետ կմեկնեմ Հայաստանի հարավային շրջաններ, և այցի նշանաբանն է՝ համերաշխություն հայտնել Հայաստանին՝ որպես ժողովրդավար երկրի և նաև ուղերձ հղել Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմին այն մասին, որ այս տարածաշրջանում անայլընտրանք է, և մենք չենք հանդուրժի որևէ ռազմական լուծում տարածաշրջանում: 1lurer.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ ասաել է  Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Ռազմական ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ միանշանակ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և խախտում են նաև այն համոզմունքները ու սկզբունքները, որ մենք ունենք միջազգային իրավունքի հետ կապված, և խստորեն դատապարտում ենք այս գործելաոճը:

Հավասարության քաղաքականությունը, որ մենք վարում էինք երիտասարդ ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի հետ, այդ համաչափ քաղաքականությունը ձախողել է»,- ասաց նա՝ նշելով, որ դա նշանակում է՝ անհրաժեշտ է վերաձևակերպել քաղաքականությունը:

«Եթե Ադրբեջանը չդադարի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը, անշուշտ կձեռնարկվեն պատժամիջոցներ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որոնք այժմ մշակման փուլում են: Կշարունակենք նույն ինտենսիվությամբ աջակցել խաղաղությանը միտված բոլոր բանակցություններին»,- ասաց Միխայել Ռոթը:

--00--ԼՀ