Սիմոնյանը և ԱՄԷ դեսպանը շեշտել են տարածաշրջանում խաղաղություն հաստատման համար ջանքերի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

photo_2023-10-23_14-10-45

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային: ԱԺ խոսնակը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` մաղթելով հաջող գործունեություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը: Մտքեր են փոխանակվել երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության ուղենշային դրույթներ մշակելու շուրջ: Այս համատեքստում քննարկվել է միջխորհրդարանական խմբերի գործունեության կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված ջանքերի կարեւորությունը:

--00—ՅՄ