Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Զուրաբիշվիլիին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

zurabishvilisalome2323_22_36_44

Վրաստանի խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքներով չի հաջողվել իմփիչմենթի ենթարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իմփիչմենթի որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ արտասահման մեկնելով առանց կառավարության թույլտվության:

Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը «կառավարության համաձայնությամբ իրականացնում է ներկայացուցչական լիազորություններ արտաքին հարաբերություններում, բանակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ»։

--00—ՅՄ