ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

․

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գործընկերոջը խորհրդարանի նախագահ ընտրվելու և ծննդյան օրվա առթիվ:

Գործընկերները քննարկել են հայ-վրացական խորհրդարանական դիվանագիտության օրակարգին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել:

--00--ԱՀ