«Խաղաղության» փլատակների վրա դոմինանտ է շարունակում մնալ մեզ սպառնացող պատերազմի օրակարգը․ Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Gor-Gevorgyan-2

Առանց հաշվարկի, ռիսկերի գնահատման հաջորդ քայլի երաշխավորության՝ հայտնվել ենք շարունակական ջլատող ազատ անկման մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։

«Արտաքին քաղաքական արկածախնդրության և պատրանքապաշտության «հայեցակարգը» շարունակում է իր հաղթարշավը:

Հ.գ. 2020 թ. պատերազմից հետո, «խաղաղության» փլատակների վրա՝ դոմինանտ է շարունակում մնալ մեզ սպառնացող պատերազմի օրակարգը»։

--00—ՅՄ