Հատուկ թերահավատների համար՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին Տաթևում կառուցել է մեր թիմը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Screenshot_18

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Երևանում կկառուցվի ճոպանուղու համակարգ՝ 94 կայարանով։

Երևանի բոլոր վարչական շրջանները կկապվեն իրար ճոպանուղու միջոցով։

Մոռացեք խցանումների մասին, 10 րոպե և դուք տեղում եք։

Հատուկ թերահավատների համար՝ Հայաստանի միակ վագոնային, աշխարհի ամենաերկար ճոպանուղին Տաթևում կառուցել է մեր թիմը՝ ռեկորդային 10 ամսում»։

--00—ՅՄ