Մենք ապացուցել ենք՝ «Ապրելու երկրի» սկզբունքներն են՝ արդարությունը ու ազնվությունը. Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Հպարտություն է ծնվել ու ապրել մի ժամանակաշրջանում, որտեղ դարերի պայքարն ու նպատակը ունենալ անկախ պետություն դառնում է իրականություն։ Թեև այս 33 տարվա ընթացքում Հայաստանը բազմաթիվ դժվարություններով է անցել, սակայն մեզ հաջողվել է պահպանել ու ամրապնդել այն պետականությունը, որի մասին երազել են մեր նախնիները։ Այս մասին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր ելութում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առքելյանը։

Նա նշեց, որ այսօրվանից տարբեր թաղամասերում ներկայացնելու են իրենց ծրագրերն այն մասին, թե ինչպես են փոխելու Երևանը, ինչպես է իրենց քաղաքական գործունեությունը շատ կարճ ժամանակում ուժեղացնելու և հզորացնելու ՀՀ-ն և Արցախը․ «Մենք ապացուցեցինք, որ մեր սկզբունքներն են արդարությունը ու ազնվությունը, և դրանց շնորհիվ հաջողվեց ստանալ մեր հայրենակիցների վստահությունը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ