Երևանում կասկադային հարթակներով և շատրվանային ավազանով նոր այգի է կառուցվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

այգ

Դավիթ Բեկ փողոցի հարակից` դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի բարձրացող բլրին նոր այգի է կառուցվում կասկադային հարթակներով և շատրվանային ավազանով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը՝ նշելով, որ այգում նախատեսվում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, շների զբոսանքի համար առանձնացված գոտի:

Ամբողջությամբ ոռոգման համակարգի անցկացում, անտառպուրակի տնկում:

Շինարարության մրցույթը կայացել է, երկու շաբաթվա ընթացքում կսկսեն աշխատանքները:

--00--ԼՀ