Fly One Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահը դիմել է հետաձգված չվերթի ուղևորներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

դդ

 

FLY ONE ARMENIA ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահը դիմել է Միլան- Երևան հետաձգված չվերթի ուղևորներին․

FLY ONE ARMENIA ավիաընկերության կողմից վարձակալված օդանավի տեխնիկական խնդրի պատճառով որոշակի ժամկետով հետաձգվել է Միլան- Երևան չվերթը։

Ավիաընկերության Միլանի ներկայացուցչությունը բոլոր ուղևորների տրամադրության տակ է։ Չվերթի ԲՈԼՈՐ ուղևորներն ապահովվելու են հյուրանոցով։

Ավիաընկերությունը անում է հնարավորը չվերթը արագ իրականացնելու համար։

Տարանցիկ ուղևորների համար՝ ավիաընկերությունը դիտարկում է վերջիններիս ճամփորդական ծրագրերի անխափանությունն ապահովելու բոլոր հնարավորությունները։

Խնդրում ենք հետևել ավիաընկերության ներկայացուցիչների հրահանգավորմանը։

Մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով,- ասել է Անանյանը։ 

--00—ՍՊ