Փաշինյանը նիստ է հրավիրել․ քննարկվել են ավագանու ընտրության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

սս

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննարկվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Հաստատվել է Մալաթիա-Սեբաստիա Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Էդգար Հակոբյանի ընտրությունը։

Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող և այլ կուսակցական բնույթի հարցեր։

--00—ՍՊ