Երևանում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news

Screenshot_12

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․

«Երևանի 28 փողոցներում  հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի:

Վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով, ինչի համար կփորվի շուրջ 80 կմ խրամուղի։

Նախագիծը ներառում է նաև նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում՝ LED լուսատուներով, հենասյուների փոխարինում, ինչպես նաև լուսավորության ցանցի կառավարման համակարգի ներդրում։

Սրանք փոփոխություններ են, որ հաստատապես կնպաստեն քաղաքային կոկիկ, ավելի բարեկարգ ու ապահով միջավայրի ստեղծմանը։ Կատարվող փոփոխությունները կկրեն շարունակական բնույթ՝ ընդգրկելով ողջ քաղաքը»։

--00—ՅՄ