Քննարկվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

9ce55f8c-63a6-46e4-9a94-908db2a0c23a.jpg

ՀՀ կատարած այցի շրջանակներում 2023 թվականի հունիսի 29-ին ճանաչողական նպատակով ՀԱԷԿ է այցելել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովը: Այդ մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:

Տեխնիկական շրջայցի ընթացքում Տ. Կուպչիկովի ղեկավարած պատվիրակությունը տեղում ծանոթացել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման շրջանակներում իրականացված մեծամասշտաբ աշխատանքներին:

Հաջորդիվ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքներին, հեռանկարային նախագծերին, ինչպես նաև էներգետիկ ոլորտին առնչվող այլ հարցեր:

--00—ԶՀ