Քչերը գիտեն, որ Դավիթը 44-օրյա պատերազմի կամավորներից է․ ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

davit

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԴԽ որոշմանը․

Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն այսօր որոշում է ընդունել դադարեցնել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները՝ կարգապահական խախտման հիմքով։ 

«Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին։

Ի դեպ քչերը գիտեն, քանի որ թաքցնում էր, Դավիթը մասնակից է նաև 44-օրյա պատերազմի, թաքցնում էր հավանաբար, քանի որ դատավորները օրենքով ազատված են ռազմական գործողություններին մասնակցելուց, մարտի դաշտ էր մեկնել որպես կամավոր։ 

Պատիվ էր նման մարդու շահերը այս չարաբաստիկ պրոցեսսի ընթացքում ներկայացնելը։ 

հ.գ. ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- գրել է պաշտպանը։

--00—ՍՊ