ԲԴԽ նախագահը դատավոր Դավիթ Հարությունյանին կանգնեցրել է երկընտրանքի առջև. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

դավիթ հարությունյան

Հասկանալու համար Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ԲԴԽ-ում աննախադեպ «ջանասիրությամբ», իրականում, սակայն գեր շտապողականությամբ քննվող կարգապահական վարույթով թույլ տված և թույլ տրվող խախտումների աստիճանը, նշեմ դրանցից ընդամենը մի դեպք, որը որ տեղի ունեցավ քիչ առաջ՝ իմ մասնակցությամբ և նկատմամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը․

«Դատավոր Դավիթ Հարությունյանի որպես ներկայացուցիչ փաստաբան ներգրավվել էի դեռևս 19.06.2023թ․, դատական նիստով՝ խորհրդի կողմից, որից հետո, հաջորդ օրը որպես ներկայացուցիչ ներգրավվել էին ևս չորս փաստաբաններ (բնականաբար անձի պաշտպանության հիմնարար իրավունքը որևէ կերպ սահմանափակման ենթակա չէ, հատկապես սահմանափակման ենթակա չէ այն մասով, երբ անձը ցանկանում է մասնակցել վարույթի քննությանը իր նախընտրած փաստաբանի կամ փաստաբանների միջոցով, ընդորում, թե օրենսդիրը, թե միջազգային պրակտիկան փաստաբանների քանակական որևէ արգելք չի նախատեսում), նշված փաստաբանների, այդ թվում և իմ նկատմամբ վարույթից հեռացնելու որոշում խորհրդի կողմից չի կայացվել, բոլոր հինգ փաստաբաններս էլ մինչ այս պահը պատշաճ կերպով ներգրավված ենք վարույթի քննությանը, մինչդեռ, այսօրվա դատական նիստում, առանց որևէ պատճառաբանության, երեք ժամ դատական նիստին մասնակցելուց հետո խորհրդի նախագահը կանգնեցրեց պաշտպանության կողմը երկնընտրանքի առջև, նշելով, որ Դատավոր Դավիթ Հարությունյանը չի կարող միաժամանակ ունենալ հինգ ներկայացուցիչ փաստաբան և որ նրանցից մեկը պարտավոր է լքել դատական նիստերի դահլիճը (հիշեցնում եմ, բոլոր հինգ փաստաբանները ներգրավվել են գործի քննությանը հենց իր՝ խորհրդի նախագահի կողմից)։ Ստեղծված իրադրության պայմաններում ստիպված եղա լքել դատական նիստերի դահլիճը։ Դատողությունները թողնում եմ Ձեզ»,- գրել է նա։

--00—ՍՊ