Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

6491814d9e2006491814d9e20116872574216491814d9e1fc6491814d9e1fe

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ԱՊԱ-ն։

Նրա խոսքերով, Ադրբեջանը վճռական է շարունակելու զարգացումը, որը նպաստում է տարածաշրջանի համար ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի կերտմանը, ինչպես նաև շահագրգռված է տարածաշրջանից և դրանից դուրս ներդրողների հետ համագործակցությամբ։

--00—ՅՄ