Բազկամարտիկ Աշոտ Ադամյանը հաղթել է թուրք մրցակցին և 9-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

182948

Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող, սպորտի միջազգային վարպետ Աշոտ Ադամյանը հաղթել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում։

Աշոտ Ադամյանը պարտության է մատնել թուրք մրցակցին և 9-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։

--00—ՅՄ