Դիվանագիտական սկանդալ․ Ֆրանասիայի դեսպանին չթույլատրեցին մտնել Կառավարություն կենտրոնական մուտքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

025eb3c5-64df-4ca2-ac5c-7d109943682f.jpg



Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիվանագիտական սկանդալ՝ բոլորի աչքի առաջ

Գտնվելով կառավարության շենքի մուտքի մոտ` ականատես եղա մի իրողության, որն այլ կերպ, քան դիվանագիտական սկանդալ որակել հնարավոր չէ։ Կառավարություն ժամանած Հայաստանի հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին չթույլատրեցին մուտք գործել կառավարության շենք կենտրոնական պաշտոնական մուտքից` ուղղորդելով նրան տնտեսական մուտք։ Դեսպանի հավատարմագրման դիվանագիտական հայտագրում նշվում է, որ դեսպանը ներկայացնում է պետության ղեկավարին և նրա հանդեպ դեսպանընկալ երկրում պետք է լինի նրան համարժեք հարգանք և վերաբերմունք։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անարգված է այն աստիճան, որ արժանի չի համարվում պաշտոնական ընդունելության, կառավարության շենքի մուտքի մոտ նրան ոչ ոք չի դիմավորում և չի ուղեկցում, իսկ կենտրոնական մուտքի դռների մոտ կանգնած ոստիկանները մատով ցույց են տալիս շենք տնտեսական մուտքի ուղղությունը։

Դիվանագիտական արարողակարգում նման անհարգալից վերաբերմունքի կարող են արժանանալ միայն ոչ բարեկամ երկրների դեսպանները։

--00—ԶՀ