Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով․ սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

436e761784a0bf08aca5cd7cffbdd871.jpg

Երևանում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 18-ին, 19-ին, 22-ի երեկոյան հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 18-ին, 22-ին առանձին շրջաններում, 19-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-ին, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Մայիսի 18-ին, 19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-22-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 20-ի և 21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

--00—ԶՀ