Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

տ
Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 6-10 մ/վ, սեպտեմբերի 22-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 22-23-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-ին, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

--00—ԻԴ