Ի՞նչ է նշանակում՝ Արցախը մե՞րն է, քանի մեր հայրենակիցներն են ապրում, մերն է. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News



Արցախում ապրում է մեր բնակչության մի մասը, 120 հազար հայորդիներ և ընտանիքներ ապրում են Արցախում։ Ի՞նչ է նշանակում մե՞րն է, մերն է, քանի մեր ժողովուրդն այնտեղ ապրում է։ Այ, երբ որ չապրի, այն էն ժամանակ դժվար է ասել, թե ումն է  Արցախը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։



Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակո՞ւմ է Արցախը ևս Ադրբեջանի կազմում ճանաչել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ընթանում են բանակցություններ, այ վերջում, երբ կհրապարակվի ամբողջ բանակցությունների տրամաբանությունը և քայլերի հաջորդականությունը, այդ ժամանակ  պարզ կլինի, թե ինչն է արձագանգրվել, ինչը՝ ոչ։



«Այսօր պետք է արձանագրել, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ-ն էլ՝ իրենց։ Բայց նրա հետ էլ գտնվում է Լեռնային Ղարաբաղը, որն իր կյանքը կառուցել է՝ ելնելով իր հռչակած չափորորոշիչների»,-հայտարարեց ԱԺ հանձնաժողովի նախագահը։



Մանրամասները՝ տեսանյութում։



--00—ԶՀ