ՊՍԺ-ը Մեսսիին շահավետ պայմանագիր է առաջարկել․ Footmercato

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

pszh-sdelal-lionelyu-messi-vygodnoe-predlozhenie-po-prodleniyu-kontrakta-footmercato_1683441033466384572-735x375

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մնալ ֆրանսիական թիմում, որի հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։ Ըստ աղբյուրի՝ փարիզցիները 35-ամյա ֆուտբոլիստին պայմանագիրը երկարաձգելու շահավետ առաջարկ են արել, փոխանցում է Armsport.am-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին երկու շաբաթով զրկվել է փարիզյան թիմի մարզումներին և խաղերին մասնակցելու հնարավորությունից։ Սա պաշտոնապես չհաստատվեց, սակայն արգենտինացին իր սոցցանցերում ներողություն է խնդրել ՊՍԺ-ի անձնակազմից ու խաղացողներից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ