Չարլզ 3-րդը և նրա կինը պաշտոնապես թագադրվեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News   

unnamed (1)-1.jpg

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը և նրա կինը՝ թագուհի Կոնսորթ Կամիլան, պաշտոնապես թագադրվեցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արարողությունը տեղի է ունենում Վեսթմինսթերյան աբբայությունում:

Չարլզ թագավորին թագադրեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբը։

Թագը Չարլզ 3-րդ թագավորի գլխին դնելուց առաջ արքեպիսկոպոսն ասաց. «Աստված պահապան թագավորին»:

Թագադրման արարողությունն անցկացվում է մոտ 2000 հրավիրված հյուրերի ներկայությամբ:

Արքայազն Ուիլյամը ծնկի իջավ թագավորի առաջ, հայտնեց իր հավատարմությունը, դիպչեց թագին ու համբուրեց Չարլզ 3-րդի այտը:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ պաշտոնական արարողությանը ներկա է նաև Արքայազն Հարրին, սակայն ի տարբերություն Արքայազն Ուիլյամի՝ ոչ կնոջ հետ:

--00—ԶՀ