Եթե ադրբեջանցի զինյալը լայվ մտներ, ասեր՝ Նիկոլ դավաճան, նենց արագ կգտնեին. Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Եթե ադրբեջանցի զինյալը լայվ մտներ ու ասեր՝ «Նիկոլ դավաճան», նենց արագ կգտնեին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, խոսելով ՀՀ տարածք ներխուժած և երեկ քաղաքացիների կողմից բռնված ադրբեջանցի զինծառայողի մասին։

Պատգամավորի խոսքերով, դժվար ադրբեջանցի զինյալն ասեր «Նիկոլ դավաճան»՝ հաշվի առնելով, թե ինչքան է լկտիացել ադրբեջանական կողմը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

«Եթե ՀՀ սուվերեն տարածքում շրջում են առնվազն երկու ադրբեջանցի զինյալներ, որոնցից երկուսն էլ փաստացի հայտնաբերվում են քաղաքացիների կողմից, այս դեպքում իրավապահների կողմից անգործություն կա՞, թե՝ ոչ»,-հարցրեց Մամիջանյանը՝ եզրափակելով իր խոսքը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ