Վեհափառն ու Տիգրան Ավինյանը հանդիպել են, խոսել են առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

340883189_240800971695471_6851478972333762766_n

Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքամայր Երևանում Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ի նպաստ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես եկեղեցիների և եկեղեցական կառույցների բարվոք պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին։

Այս առումով կարևորվեց գործակցությունը քաղաքապետարանի հետ՝ ապահովելու երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը։

Խոսվեց նաև Երևան քաղաքի առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին։

--00—ՅՄ