Արցախում այս լուսավոր տոնի խորհուրդն ավելի ընկալելի է, քանի որ այն ավելի համախմբված լինելու կոչ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Ռ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է.

Այսօր մենք նշում ենք Քրիստոսի հրաշափառ հարության տոնը` Սուրբ Զատիկը:

Իր նշանակությամբ Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն համախմբում և զորացնում է բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ, հիշեցնում է մեր արմատների, քրիստոնեական մեր դարավոր ավանդույթների ու արժեքների մասին, որոնց համատեքստում այսօրվա մարտահրավերներն ընդամենն անցողիկ դրվագ են թվում։

Վստահ եմ , որ հավատը մեր եկեղեցու, մեր արժեքների ու ավանդույթների նկատմամբ մեզ անպայման ուժ է տալու հաղթահարելու այսօրվա դժվարությունները:

Այստեղ՝ Արցախում այս լուսավոր տոնի խորհուրդն ավելի քան ընկալելի ու առարկայական է դառնում, քանի որ այն նաև ավելի միասնական ու համախմբված, ավելի հաստատակամ լինելու կոչ է։

Շնորհավոր Սուրբ Զատիկ:

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:»

 --00—ԱՊ