«Երևանի Ալրաղացի» տարածքում քանդման աշխատանքներն ապօրինի էին. ՔՏՀԱ-ն` մետրոյի դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

երևանի ալրաղաց

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Ելենա Զոհրաբյանն ասում է, որ «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքները պետք է իրականացվեին 6 ամսվա ընթացքում, ինչը չի արվել։ Sputnik Արմենիայի եթերում նա այլ մանրամասներ է հայտնել։

«Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու թույլտվության ժամկետը լրացել էր դեռ մարտի 7-ին, դրանից հետո ալրաղացի քանդման աշխատանքների իրականացումը համարվում է ինքնակամ, ապօրինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Ելենա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել էին մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։

«Մեր տեսչական մարմնի ներկայացուցիչներն այցելել են տվյալ տարածք և պարզել, որ 2022 թվականի սեպտեմբերի 9-ին «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ին քաղաքապետարանի կողմից տրվել էր թույլտվություն ալրաղացի քանդման աշխատանքներ իրականացնելու համար։ Այդ աշխատանքները պետք է իրականացվեին վեց ամսվա ընթացքում, ինչը չի արվել։ Քաղաքապետարանն իր տված շինթույլտվության և քանդման կամ ապամոնտաժման գործողությունների նկատմամբ պետք է իրականացնի պատշաճ վերահսկողություն»,– ասաց Զոհրաբյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ