Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելու է․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ավինյան-մետրո

Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Այդ մասին հաղորդում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 



«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։ 

Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։ 

մետրո

Սիրելի աջափնյակցինե՛ր,

Սիրելի երևանցինե՛ր,

Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է»,- նշել է նա։