Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գավաթի խաղարկության եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

780a9665-c802-439a-87e5-c16a6f2f34ab.jpg

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առանձին գործիքների հենացատկի վարժության որակավորման փուլում Արթուր Դավթյանը հավաքեց 14.766 միավոր և դուրս եկավ եզրափակիչ: Այս ձևի եզրափակիչը կկայանա մարտի 4-ին:

Ավելի վաղ օղակների վարժությունում եզրափակիչ էին դուրս եկել նաև Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Նրանց եզրափակիչը կկայանա մարտի 3-ին:

--00—ԶՀ