Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

moldovan-aph-i-het-knqvac-hama-n260376-1.jpg

Մոլդովայի կառավարությունը սկսել է ԱՊՀ-ի շրջանակում ստորագրված համաձայնագրերի չեղարկման գործընթացը, Jurnal TV-ին ասել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն, գրում է «ՏԱՍՍ»-ը։



«Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մասին, արտաքին քաղաքական բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում ստորադասվելու են եվրաինտեգրման նպատակին։ Ակնհայտորեն, ԱՊՀ-ի համաձայնագրերից դուրս գալը, որոնք անհամատեղելի են մեր նպատակներին, կշարունակվեն»,- ասել է Պոպեսկուն։



--00—ԶՀ