ԱԽ քարտուղարը Իզաբել Դյումոնին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

․

Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:

Արմեն Գրիգորյանն Իզաբել Դյումոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը:

Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով:

--00--ԱՀ