Հրդեհ՝ Գարեգին Նժդեհի փողոցում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

հրդեհ

Հունվարի 19-ին՝ ժամը 08։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող նախկին շուկայի շենքի տանիքից։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի սենյակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։15-ին, մարվել՝ 09։29-ին։ Մոտ 10 քմ տարածքում այրվել են էլեկտրական սարքավորումներ և համակարգիչ։

--00—ԼՄ