Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն չեն մասնակցի Համաշխարհային հայկական համաժողովին. Սինանյանը՝ պատճառների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

սինանյան

ՀՅԴ-ն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը տարբեր պատճառաբանություններով չեն մասնակցի Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովին: Այդ մասին Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ տեղեկացնելով, որ հանդիպել է երկու կաթողիկոսների հետ:

«Իրենք տարբեր պատճառներով չեն ուզում մասնակցել։

Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է։ Նաև ասաց, որ չի կարող մասնակցել պետության կազմակերպած միջոցառմանը։ Խոսակցությունը եղել է ամիսներ առաջ։

Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղուկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվելը»,-ասել է Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ երկուսին էլ չի կարողացել համոզել։

«ՀՅԴ-ի պահը քաղաքականացված է, իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն մասնակցում։ Հրավիրել ենք դաշնակցական անհատների»,-հավելել է պաշտոնյան:

--00—ԼՄ