ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ամերիկացի լրագրող Lինդսի Սնելն արձագանքել է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ ադրբեջանցիների տարածած նոր տեսանյութին:
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում հայ ռազմագերիներին, ԵՄ քաղաքական գործիչների համար, որպեսզի Թվիթերում իրենց խորը մտահոգությունն արտահայտեն Ադրբեջանի գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում և հավելել, որ խոշտանգողներից մեկն ունի թուրքական ակցենտ։
--00—ԼՄ