ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դիմում է Միքայել Համբարձումյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

7

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դիմում է Միքայել Համբարձումյանին: «Հարգելի պարոն Համբարձումյան, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին հասցեագրված պատասխանում աչք ծակեցին հետևյալ նախադասությունները՝  

1. «Աշխատանքի ընթացքում չեմ խուսափել վտանգներից, պատասխանատվությունից, չեմ դավաճանել ծառայության, պետության, ինչու չէ, նաև Ձեր իշխանության շահերը»  և  2. « Ավելին՝ կապ ունենալով բյուջե տասնյակ միլիարդավոր դրամների վերականգնման գործարքների հետ, չի եղել գեթ մեկ դեպք, որ դրանք  ստվերվեն կոռուպցիոն ռիսկերով»։ Խնդրում եմ պարզաբանել, թե ինչ է նշանակում «նաև Ձեր իշխանության շահերը» և «վերականգնման գործարքների հետ» արտահայտությունները, քանի որ ԱԱԾ-ի գործառույթներում բացակայում են իշխանության շահերը սպասարկելը և կոռուպցիոն էլեմենտների հետ գործարքներ իրականացնելը:

--00—ԻԴ