Թուրքիան չի ընդունում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ ՌԴ-ին միանալու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News   

․

Թուրքիան չի կարող ընդունել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշումը, այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Թուրքիան չի ճանաչել Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին 2014 թվականի ոչ լեգիտիմ հանրաքվեով և ամեն անգամ ընդգծել է իր ամուր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Համաձայն 2014 թվականին ընդունված այս դիրքորոշման՝ մենք մերժում ենք Ռուսաստանի որոշումը՝ միացնել Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները: Այս որոշումը, որը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է, չի կարող ընդունվել», - ասված է հայտարարության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

--00--ԱՀ