Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

30/04/2025 22:24 Ներքին կյանք

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հայտնում են Ճանապարհաին դեպարտամենտից։

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

–00—ՍՊ